ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփել է ուսանողների մրցույթը

05.02.2014 18:41
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփել է ուսանողների մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփեց ուսանողների մրցույթը: Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, հաղթող է ճանաչվել Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողուհի Աննա Ղալայանը, որը ստացավ գլխավոր մրցանակը` 300.000 դրամ և ստաժավորում անցնելու հնարավորություն Մոսկվայում՝ Ռոսգոսստրախ մայր ընկերությունում:

Որպես հաղթող Աննա Ղալայանը կարող է ունկնդրել նաև մասնագիտական դասընթաց՝ Մոսկվայի առաջատար բուհերից մեկում: 2-րդ և 3-րդ տեղերը գրաված Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի ուսանողուհի Գայանե Ասատրյանը և Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանողուհի Լուսինե Խաչատրյանը համապատասխանաբար ստացան 200 000 և 100 000 դրամ պարգև:

Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ուսանող Լևոն Քոչարյանը ստացավ մասնակցի պատվոգիր: Պարգևատրման արարողության ընթացքում ելույթներ ունեցան նաև ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները, որոնք կարևոր քայլ համարեցին գործատու-ուսանող անմիջական կապը, շեշտելով որ նման մրցույթը ուսանողների համար ինքնադրսևորման լավագույն ձևն է: Մրցանակակիրներին շնորհավորեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը: Նա ասաց. «Ուսանողներին աջակցելը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության բիզնես-մշակույթի մասն է: Հայաստանում հիմնադրման առաջին օրվանից մենք տրամադրում ենք ուսանողներին անվանական կրթաթոշակներ, կազմակերպել ենք ավելի քան 1000 ուսանողի ստաժավորում, որոնցից շատերը արդեն դարձել են մեր ընկերության աշխատակիցները: Նման մրցույթները, ինչպես նաև մի քանի այլ նախագծեր ևս շարունակական են լինելուե:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3,44 միլիարդ դրամ (8,3 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 33՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև