ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013թ. աճել է 19,5%–ով` հասնելով 5,7 մլրդ դրամի

14.02.2014 12:09
ՀՀ վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013թ. աճել է 19,5%–ով` հասնելով 5,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2013թ.-ին, 2012թ.-ի համեմատ, կազմել է մոտ 5.7 մլրդ դրամ` աճելով 19.5%–ով։ Այդ մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի չորրորդ եռամսյակի վարկային կազմակերպությունների գործունեության ամփոփագրում։

Ըստ ԿԲ-ի` վարկային կազմակերպությունների տոկոսային եկամուտների ծավալը տարվա ընթացքում կազմել է 25.5 մլրդ դրամ` շուրջ 9.9 մլրդ դրամի տոկոսային ծախսերի դեպքում։ Միաժամանակ վարկային կազմակերպությունների ոչ տոկոսային եկամուտները կազմել են  7.2 մլրդ դրամ, իսկ ոչ տոկոսային ծախսերը` 13.4 մլրդ դրամ։ Արդյունքում, վարկային կազմակերպությունների զուտ տոկոսային եկամուտները 2013 թվականին կազմել են 15.7 մլրդ դրամ` 2012թ.-ի 12.8 մլրդ դրամի դիմաց,  իսկ զուտ ոչ տոկոսային վնասները՝ 6.2 մլրդ դրամ՝ 2012 թ.-ի 4.6 մլրդ դրամի դիմաց:

Հնարավոր կորուստներով պահուստ մոտ 13 մլրդ դրամի հատկացումների, ինչպես նաև դեպի պահուստ 10.8 մլրդ դրամի միջոցների վերադարձի արդյունքում ձևավորված զուտ հատկացումների ծավալը 2013 թվականին կազմել է 2.2 մլրդ դրամ՝ 2012թ.-ի 2.1 մլրդ դրամի դիմաց:

2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 33 վարկային կազմակերպություն և 126 մասնաճյուղ։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն`2013թ. վերջի դրությամբ ՎԿ համախառն կապիտալը կազմել է 77,6 մլրդ. դրամ` 2012թ. նկատմամբ ավելանալով 23,4 %-ով, վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները կազմել են 209.8 մլրդ դրամ (2012 թվականի համեմատ աճը` 24,5%)։($1 – 412,30 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև