ՀՐԱՏԱՊ. Fitch-ը հաստատել է Հայաստանի վարկանիշերը` BB- մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ

14.02.2014 13:03
no photo

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով` BB- մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Fitch Ratings-ի մամուլի ծառայությունից:

«Հայաստանի առաջնային չապահովված բաժնետոմսերի վարկանիշերը արտարժույթով և ազգային արժույթով հաստատվել են BB- մակարդակում` կայուն կանխատեսմամբ: Երկրի առաստաղը BB մակարդակում է, կարճաժամկետ վարկանիշը արտարժույթով B մակարդակում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ --0--


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև