Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 3,2 տոկոսով` մեկ գրամի դիմաց կազմելով 15735,91 դրամ

17.02.2014 19:25
Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 3,2 տոկոսով` մեկ գրամի դիմաց կազմելով 15735,91 դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման արժեքը փետրվարի 17–ի արդյունքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3,2 տոկոսով կամ 486,43 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 15735,91 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17104,25 դրամ (3,2 տոկոս կամ 528,73 դրամի աճ)։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 248,42 դրամ (9,69 դրամի աճ), բացթողնման գին` 270,02 դրամ (10,53 դրամի աճ), պլատին` գնման գին` 17051.98 դրամ (272,64 դրամի աճ), բացթողնման գինը` 18534.76 դրամ (296,35 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 8837 դրամ (213,13 դրամի աճ), բացթողնման գինը` 9605.43 դրամ (231,66 դրամի աճ) ($1 – 411,79 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև