Անելիք Բանկը Հայաստանում Call Center է գործարկել

18.02.2014 16:43
Անելիք Բանկը Հայաստանում Call Center է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գործարկվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը (Call Center), հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն բանկային գործարքներին վերաբերող ցանկացած հարցի պատասխանը ստանալ առանց Բանկ հաճախելու` ցանկացած աշխատանքային օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ը զանգելով 010 59 33 33 հեռախոսահամարով:

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային առաջադեմ փորձը, և այն տեղայնացրել մեր սպասարկման կենտրոնի համար»,-նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Վարդան Գևորգյանը:

Նա միաժամանակ նշեց, որ կենտրոնի աշխատակիցներն ունեն համապատասխան մասնագիտական որակավորում և կարող են սպառիչ պատասխանել հաճախորդների ցանկացած հարցի։

Նրա խոսքերով` Բանկում հետագայում ևս շարունակվելու են հաճախորդների սպասարկման որակը բարելավելուն և նրանց խնդիրներին առավել օպերատիվ լուծում տալուն ուղղված աշխատանքները:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև