Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 2,4 տոկոսով` մեկ գրամի դիմաց կազմելով 16118,09 դրամ

25.02.2014 19:48
Հայաստանում ոսկու գնման արժեքն աճել է 2,4 տոկոսով` մեկ գրամի դիմաց կազմելով 16118,09 դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման արժեքը փետրվարի 25–ի արդյունքում նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2,4 տոկոսով կամ 382,18 դրամով` մեկ գրամի դիմաց կազմելով 16118,09 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17519,66 դրամ (2,4 տոկոսի կամ 415,41 դրամի աճ)։
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 263,95 դրամ (15,53 դրամի աճ), բացթողնման գին` 286,90 դրամ (16,88 դրամի աճ), պլատին` գնման գին` 17348,59 դրամ (296,61 դրամի աճ), բացթողնման գինը` 18857,16 դրամ (322,4 դրամի աճ), պալադիում` գնման գինը`8993,31 դրամ (156,31 դրամի աճ), բացթողնման գինը` 9775,34 դրամ (169,91 դրամի աճ) ($1 – 412,73 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև