Հունվարին Հայաստանում փողի զանգվածի ծավալը նվազել է 11,8%–ով` մինչև 783 հազար դրամ

28.02.2014 17:27
Հունվարին Հայաստանում փողի զանգվածի ծավալը նվազել է 11,8%–ով` մինչև 783 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվարի վերջին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 11,8 տոկոսով` կազմելով մոտ 783 հազար դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս հունվարի վերջին կազմել է ավելի քան 391,9 մլրդ դրամ (անկումը` 12,3%)։

Թղթակցային հաշիվները դրամային արտահայտմամբ դեկտեմբերին կազմել են ավելի քան 200,6 մլրդ դրամ (աճը` 0,8%), արտարժույթով` 186,4 մլրդ դրամ (անկումը` 21,9%).

Զուտ միջազգային պահուստները 2014 թվականի հունվարի ավարտին կազմել են 601,8 մլրդ դրամ` նվազելով 8,1 %–ով, իսկ զուտ ներքին ակտիվների թիվը հաշվետու ժամանակահատվածում` ավելի քան 181,2 մլրդ դրամ (անկումը` 22,1%)։ ($1-ը` 412,93 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև