Չինաստանում գնաճը փետրվարին նվազել է` տարեկան կտրվածքով հասնելով մինչև 2 տոկոսի

10.03.2014 13:54
Չինաստանում գնաճը փետրվարին նվազել է` տարեկան կտրվածքով հասնելով մինչև 2 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Չինաստանում փետրվարին սպառողական ապրանքների գներն աճել են տարեկան կտրվածքով 2 տոկոսով, ինչը 0,5 տոկոսային կետով պակաս է հունվարի տվյալներից, վկայում են կիրակի հրապարակված ՉԺՀ պետական վիճակագրական վարչության տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Ապրանքների գների աճը կազմել է 1,6 տոկոս, ծառայությունները թանկացել են 2,9 տոկոսով։ Սննդամթերքի գները, 2013 թ.–ի փետրվարի համեմատ, աճել են 2,7 տոկոսով։ Սպառողական գների ցուցիչը քաղաքներում աճել է 2,1 տոկոսով, գյուղական համայնքներում` 1,7 տոկոսով։

Հունվարի համեմատ գները փետրվարին աճել են 0,5 տոկոսով։

2014 թ.–ի առաջին երկու ամսվա ընթացքում սպառողական ապրանքների գները, 2013 թ.–ի հունվար–փետրվարի համեմատ, աճել են միջինը 2,2 տոկոսով։

2013 թ.–ին, 2012 թ.–ի համեմատ, սպառողական գների աճը կազմել է 2,6 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև