Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հունվարին աճել են 0,3 տոկոսով` հասնելով 275 մլրդ դրամի

12.03.2014 12:14
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հունվարին աճել են 0,3 տոկոսով` հասնելով 275 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2014թ.–ի հունվարին կազմել են 275 մլրդ դրամ` 2013 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 0,3 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների կատարած ներդրումները 2014թ.–ի հունվարին կազմել են մոտ 274,4 մլրդ դրամ` տարվա ընթացքում աճելով 0,33 տոկոսով։

Միաժամանակ հայկական բանկերի ներդրումները պարտատոմսերում կազմել են մոտ 169,1 մլրդ դրամ` (աճ` 24,8%), իսկ ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են մոտ 75,5 մլրդ դրամ` նվազելով 31,3%-ով։
Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալներն ու դիլերները հունվարին ներդրումներ չեն կատարել, իսկ ոչ բանկային ներդրողները կատարել են 29,7 մլրդ դրամի ներդրում (մոտ 6,1%–ի աճ)։
Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կատարած ներդրումները կազմել են 669 մլն դրամ։

Միաժամանակ Հայաստանի եվրապարտատոմսերով գործարքների ծավալը երկրորդային շուկայում հունվարին կազմել է $10,27 մլն. ($1 – 414,90 դրամ է)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև