ՎՏԲ-Հայաստան Բանկն օվերդրաֆտ է առաջարկում ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար

25.04.2014 10:54
ՎՏԲ-Հայաստան Բանկն օվերդրաֆտ է առաջարկում ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ունիվերսալ վարկային կազմակերպություններին (ՈՒՎԿ) օվերդրաֆտ է առաջարկում, որն ընթացիկ հաշվի համալրման հարմար միջոց է սեփական միջոցների պակասի դեպքում:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ծառայությունից կարող են օգտվել ՈՒՎԿ-ները, որոնք ՀՀ տարածքում գործունեություն են ծավալում 12 օրացույցային ամսից ոչ պակաս:

Օվերդրաֆտը տրամադրվում է ՈՒՎԿ-ների`ընթացիկ անհետաձգելի դրամական միջոցների պահանջների օպերատիվ ապահովման նպատակով, եթե դրանք ընթացիկ հաշվի վրա բացակայում են կամ բավարար չեն:

Օվերդրաֆտը տրամադրվում է ՈՒՎԿ գործունեության վերլուծության հիման վրա ՀՀ դրամով կամ արտարժույթով 1 տարի ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող նոր օվերդրաֆտը լավ պայմաններ է ստեղծում ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար: Մենք նպատակ ունենք ավելացնելու և պահպանելու ներգրավված միջոցների ծավալը պահանջված վարկային շրջանառության հաշվին և ընդլայնելու Բանկի մասնաբաժինը ֆինանսական հատվածի սպասարկման ոլորտում: Վստահ եմ, որ այս աջակցությունը նոր խթան կլինի վարկային շուկայի զարգացման համար»:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև