ՀՀ առևտրային բանկերի տված վարկերի ծավալը ապրիլի վերջին շուրջ 1,84 տրլն դրամ է կազմել

05.06.2014 12:51
ՀՀ առևտրային բանկերի տված վարկերի ծավալը ապրիլի վերջին շուրջ 1,84 տրլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի տված հիփոթեքային վարկերի ծավալը 2014թ.-ի ապրիլի վերջին կազմել է մոտ 1 840,9 մլրդ դրամ՝ մարտի համեմատ ավելանալով 12 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ մամուլի ծառայությունը։

Տվյալների համաձայն` վարկային ներդրումները կազմել են շուրջ 1 711,8 մլրդ դրամ, որից 1 058,8 միլիարդը կազմել են արտարժույթով տրամադրած վարկերը, 653 միլիարդը`  դրամով տրամադրած վարկերը ։

Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2014 թվականի ապրիլի կազմել են շուրջ 27,7 մլրդ դրամ ( 62,3% աճ) կամ համախառն վարկերի 1,5%–ը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի ավելի քան 24.7 մլրդ դրամը կարճաժամկետ վարկեր են։

Բանկերի երկարացված վարկերը կազմել են ավելի քան 101,3 մլրդ դրամ (71,6% աճ)։ Դրանցից 58.9 մլրդ դրամը կազմել են կարճաժամկետ վարկերը։ ($1-ը` 413,71 դրամ)


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև