Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում ապրիլին նվազել է 0,2%–ով` դառնալով 99,6 մլրդ դրամ

11.06.2014 14:26
Վճարային քարտերով կատարված գործարքների ծավալը Հայաստանում ապրիլին  նվազել է 0,2%–ով` դառնալով 99,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Հայաստանի տարածքում սպասարկման բոլոր տեսակներով գործարքների ծավալը  2014 թվականի ապրիլի վերջին կազմել է 99,6 մլրդ դրամ` մարտի համեմատ նվազելով 0.2 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2014 թվականի ապրիլի տեղեկագրում։

Միաժամանակ, այս տարվա ապրիլին վճարային քարտերով գործարքների ընդհանուր թիվը կազմել է 2 021 596` ամսվա ընթացքում նվազելով 0.03%–ով։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, ինտերնետում հայկական և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է ավելի քան 2 մլրդ դրամ (անկումը` մոտ 4 տոկոս), իսկ ինտերնետում վճարային քարտերով ընդհանուր գործարքները 130 986 (աճ` 1,6 տոկոս)։

Հայկական և արտասահմանյան բանկերի թողարկած վճարային քարտերով բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալը ապրիլի վերջին կազմել է 76,5 մլրդ դրամ (մոտ 0.3%–ի անկում), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 1 658 766 (0,3% անկում)։

POS-տերմինալների և իմպրինտերների միջոցով վճարային քարտերով իրականացված գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 21,1 մլրդ դրամ (աճը` մոտ 0,5%), իսկ գործարքների ընդհանուր թիվը կազմել է 231 844 (աճը` 1%) ($1–ը` 412 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև