ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին աճել է 8,1%–ով` կազմելով 6,2 մլրդ դրամ

12.12.2013 16:41
ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը հոկտեմբերին աճել է 8,1%–ով` կազմելով 6,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի հոկտեմբերին կազմել է մոտ 6,2 մլրդ դրամ` մեկ ամսում աճելով 8,1 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ ԿԲ 2013թ.–ի հոկտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

Պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ընդհանուր քանակը կազմել է 116380  (ամսական աճը`9,9%)։

Միաժամանակ քարտերի օգնությամբ արտերկրում իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 4,3 մլրդ դրամ (9,1 տոկոսի աճ)։

Պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված կանխիկացման ծավալը  հոկտեմբերին կազմել է 1,9 մլրդ դրամ` (6,5 տոկոսի աճ)։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի դրությամբ, հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում են իրականացրել Հայաստանի տարածքում գործող  21 առևտրային բանկեր։

Միաժամանակ 19 առևտրային բանկեր մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգում։  ($1 404,84 դրամ է)։ —0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև