ՀՀ ԿԲ-ն «2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն» նոր արծաթե հուշադրամ է թողարկել

01.07.2014 14:23
ՀՀ ԿԲ-ն «2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն» նոր արծաթե հուշադրամ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն «2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնություն» նոր արծաթե հուշադրամ է թողարկել, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է՝ «100 ԴՐԱՄ.DRAM»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին 2014թ.–ի ֆուտբոլի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների անվանումներն ու դրոշներն են, կենտրոնում «2014 FIFA WORLD CUPTM» մակագրությունն է:

Թողարկվել է 5 հազար արծաթե հուշադրամ՝ 100 դրամ անվանական արժեքով: Հուշադրամը պատրաստված է 9250 հարգի արծաթից, որակը՝ պրուֆ, տրամագիծը 38,60 մմ է և քաշը՝ 20 գրամ:

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Geiger Edelmetalle» դրամահատարանում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև