«Անելիք Բանկը» միանում է AVERS միջազգային դրամական փոխանցումների համակարգին

04.07.2014 12:34
«Անելիք Բանկը» միանում է AVERS միջազգային դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հուլիսի 7-ից կմիանա AVERS միջազգային դրամական փոխանցումների համակարգին, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Բանկի հաճախորդները կարող են առանց հաշվի բացման հաշված րոպեների ընթացքում ուղարկել և ստանալ դրամական միջոցներ մոտ 30 երկրներ,  ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ` ՌԴ ռուբլով և եվրոյով` սկսած ընդամենը 1% միջնորդավճարից:

«AVERS համակարգը բավական հարմար է թե’ սակագնային սանդղակի առումով, թե’  փոխանցումների աշխարհագրական ընդգրկմամբ»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով`«Անելիք Բանկը», միանալով այս համակարգին,  շարունակում է ընդլայնել գործընկեր դրամական փոխանցումների համակարգերի ցանկը:

«Հիշեցնեմ, որ Բանկն այս տարվա մայիսի 30-ին Կիևում անցկացված «Դրամական փոխանցումների շուկաներ, բանկային մետաղադրամներ և մետաղներ» միջազգային 6-րդ կոնֆերանսի  ժամանակ արժանացել է AVERS համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատին,  ինչն «Անելիք  Բանկ» ՓԲԸ-ի և AVERS համակարգի միջև փոխվստահության լավ ապացույց է»,- նշեց նա։

«Անելիք  Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել նաև MONEYGRAM, ANELIK, INTELEXPRESS և Tandem դրամական փոխանցումների համակարգերով:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ կազմել են 63,65 մլրդ դրամ, պարտավորությունները` 51,1 մլրդ դրամ, կապիտալը` 12,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 42,8 մլրդ դրամ։  ($1- 407,99 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև