«Անելիք Բանկն» ամառային հանգստի մեկնողներին առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի մատչելի պայմաններից

09.07.2014 14:17
«Անելիք Բանկն» ամառային հանգստի մեկնողներին առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի մատչելի պայմաններից

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկն» իր հաճախորդներին առաջարկում է մատչելի սակագներով միջազգային ստանդարտներին համապատասխանող անհատական չհրկիզվող պահատեղեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Այս հնարավորությունը տրամադրվում է ամառային արձակուրդներն ու հանգիստն անհոգ անցկացնելու նպատակով:
Հաճախորդները հնարավորություն ունեն իրենց թանկարժեք իրերի, արժեթղթերի կամ այլ կարևոր փաստաթղթերի պահպանության համար օգտվել տարբեր չափի պահատեղերից` սկսած ամսական 2000 ՀՀ դրամից:

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ գործառնությունների զարգացման վարչության պետ Արմեն Համբարձումյանը, բանկն առաջարկում է փոքր, միջին և մեծ չափերի անհատական պահատեղեր:

«Անհատական պահատեղերը տեղակայված են անվտանգության հատուկ սարքավորումներով համալրված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով և հակահրդեհային ահազանգման միջոցներով»,- ասել է նա:

Համբարձումյանը նաև ընդգծել է, որ պահատեղեր տրամադրելիս կապահովվի հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև պահատեղի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` – «Credit Bank S.A.L.»–ը, 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին – «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 63,65 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 51,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 42,8 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ մոտ 12,6 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ վնասը 2014 թ.-ի առաջին եռամսյակում կազմել է 503,3 մլն դրամ, ինչը 2013 թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշից ավել է 35,34 տոկոսով ($1- 407,55 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև