Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

21.07.2014 16:46
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26191153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 640 մլն դրամ, որից մրցակցային` 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 804 078 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.4702 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.4888 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 2 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև