Դրագին դրել է QE–ի հիմքերը եվրագոտում

25.08.2014 15:35
Դրագին դրել է QE–ի հիմքերը եվրագոտում

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, ելույթ ունենալով Ջեքսոն–Հոուլում, իր խոսքում դրել է եվրագոտու քանակական մեղմացման ծրագրի (QE) սեփական տարբերակի հիմքերը, կարծում են փորձագետները։

Ինչպես գրում է Vestifinance.ru–ն` հղում անելով TradingFloor–ին, Դրագին հասկացրել է, որ փուլային գործոններն էապես ազդում են եվրագոտու բարձր գործազրկության վրա, իսկ դրամավարկային քաղաքականությունն արդյունավետ է փուլային գործազրկության դեմ պայքարում։ Միաժամանակ, անհրաժեշտ է կարգավորիչի ինչպես համախառն պահանջարկի, այնպես էլ ազգային կառավարությունների գործողությունների ակտիվ խթանում։

Դրագիի խոսքով, գնաճային ակնկալիքները նվազում են։ Միաժամանակ, այդպիսի ակնկալիքների կայունությունը զսպում էր QE–ի վերաբերյալ ԵԿԲ–ի որոշումը։

Նա նշեց, որ այսօր «չափազանց քիչ անելու ռիսկերը», փուլային գործազրկությունը կառուցվածքայինի վերածելով, գերազանցում են «չափազանց շատ անելու» ռիսկերը, այն է` աշխատավարձերի աճը և գնաճի խթանումը։

Հարկ է ընդլայնել եվրագոտու առանձին պետությունների գործողությունների ազատությունը բյուջետային պակասուրդի նկատմամբ աճը և գնաճը պահպանելու և գործազրկության նվազման հնարավորության ապահովման համար ազգային մակարդակում, հայտնել է ԵԿԲ ղեկավարը։

Նա կոչ է արել երկրներին լրացուցիչ պետծախսերի ԵՄ–ի կանոններով նախատեսված ՀՆԱ 3–տոկոսանոց պակասուրդի շրջանակում։

Դրանով իսկ Դրագին հնչեցրել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև