Մ. Դրագի. «ԵԿԲ–ն չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները»

16.04.2013 14:50
Մ. Դրագի. «ԵԿԲ–ն չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները»

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները։ Նման հայտարարություն է արել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters գործակալությանը։

«Հակիրճ կխոսեմ։ Կառուցվածքային բարեփոխումները, բյուջեների առողջացումն ու բանկային կայունության վերականգնում մոնետար քաղաքականություն չէ»,–ասել է նա` ելույթ ունենալով Ամստերդամում։

Դրագին նաև դիմել է ԵՄ ղեկավարներին` հորդորելով արագացնել ֆինանսական ոլորտի համախմբումը։

«Ես ընդգծում եմ ԵԿԲ–ի հովանու ներքո Միասնական վերահսկիչ մեխանիզմի (Single Supervisory Mechanism)  արագ ավելացման կարևորությունը Օգնության միասնական մեխանիզմով (Single Resolution Mechanism) բանկերի համար։ Դա անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակներում ժամանակին ու անկողմնակալ արձագանքման համար, հատկապես այն իրավիճակներում, երբ հարցը վերաբերում է մի քանի երկրների։ Օգնության միասնական մեխանիզմն անհրաժեշտ է , որպեսզի SSM վերահսկումից հետո մենք գործելու հնարավորություն ունենանք և միաժամանակ չավելացնենք ազգային իշխանությունների կապը ֆինանսական կազմակերպությունների հետ»,– նշել է Դրագին։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև