Սիլուանով. «Առաջիկայում ռուբլու փոխարժեքը կկայունանա»

10.10.2014 13:05
Սիլուանով. «Առաջիկայում ռուբլու փոխարժեքը կկայունանա»

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Առաջիկայում ռուբլու փոխարժեքը կկայունանա, ուրբաթ Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հայտնում է Փրայմը։

«Անշուշտ, դոլարը կամրապնդվի ԴՊՀ–ի կողմից տոկոսադրույքների հնարավոր ավելացման հետևանքով,– ասել է նա։– Դա կառնչվի երկրների մեծ մասին, այդ թվում` զարգացող տնտեսություն ունեցող երկրներին»։

Սիլուանովը հիշեցրել է, որ դեռ մեկ տարի առաջ ԴՊՀ–ի կողմից տոկոսադրույքների ավելացման մասին խոսակցությունները հանգեցնում էին կապիտալի էական շարժը։ «Այդ պատճառով փողերի արժեքի հարցրերը, ԴՊՀ–ի տոկոսային քաղաքականության հարցերը, անկասկած, ազդում են և՛ Ռուսաստանի, և՛ զարգացող երկրների, և ընդհանրապես աշխարհի արժույթների հետ կապված իրավիճակի վրա»,– ամփոփել է նախարարը։

Նրա խոսքով` ռուբլու թուլացումը կապված է նավթի գնի նվազման և աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։

«Մենք հետևում ենք իրավիճակին,–վստահեցրել է Սիլուանովը։– Այն նոր հավասարակշռության պիտի հասնի։ Եվ արժույթի գինը` հաշվի առնելով նոր դրությունը, և առևտրային հաշվեկշռում, և կապիտալի արտահոսքը հաշվի առնելով` փնտրում է իր հավասարակշիռ դրությունը»։

«Հուսանք, որ դա տեղի կունենա առաջիկայում։ Մենք վճարային հաշվեկշռի հավասարակշռման նոր մակարդակներ կունենանք և կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,– եզրափակել է Սիլուանովը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև