Ուրբաթ կայացած առուվաճառքի մեկնարկին ռուբլին էապես աճել է դոլարի և եվրոյի նկատմամբ

05.12.2014 13:10
Ուրբաթ կայացած առուվաճառքի մեկնարկին ռուբլին էապես աճել է դոլարի և եվրոյի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսայում առուվաճառքների բացմանը բարձր տատանողականության պայմաններում և իշխանությունների` արժութային շուկայում սպեկուլյացիաներին խոչընդոտելու վճռականության ֆոնին դոլարի և եվրոյի փոխարժեքները ուրբաթ նվազել են։

Դոլարի առաջին գործարքները եղել են 53,53-54,47 ռուբլու սահմաններում, միջինը երկու րոպեում փոխարժեքը կազմել է 53.7 ռուբլի, դա 59 կոպեկով ցածր է նախորդ փակման մակարդակից։ Եվրոյի փոխարժեքը միաժամանակ 66.39 ռուբլու մակարդակում` կորցնելով 1.13 ռուբլի։ Երկարժութային զամբյուղի ($0,55 և EUR0,45) արժեքը կորցրել է 0.83 ռուբլի` կազմելով 59.41 ռուբլի, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ–ը։

Դոլարը միաժամանակ գործող պաշտոնական փոխարժեքից 1 ռուբլով բարձր է, եվրոն` մոտ 1.5 ռուբլով բարձր է պաշտոնական փոխարժեքից։

Ռուբլու ամրապնդումն առուվաճառքի սկզբում բացատրվում է նախօրեի էական թուլացումից հետո շտկումով, երբ օրվա արդյունքներով, դոլարն ավելացրել է 1.1 ռուբլի, եվրոն` 1.87 ռուբլի։ Նախօրեին ՌԴ ԿԲ–ն հայտարարել է, որ ռուբլու ընթացիկ փոխարժեքն էապես շեղվել է հիմնավորված հիմնական նշանակություններից։ Ավելի ուշ, ելույթ ունենալով Դաշնային ժողովին ուղղված ուղերձով` նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Ռուսաստանի բանկին և խնդրել է կառավարությանը կոշտ գործողություններ ձեռնարկել արժութային շուկայի սպեկուլյանտների դեմ պայքարում։

«Խնդրում եմ Ռուսաստանի բանկին և կառավարությանը կոշտ, համակարգված գործողություններ կատարել, որ ռուսական արժույթի փոխարժեքի տատանումներից շահ ունեցող սպեկուլյանտները դադարեն դա անել։ Իշխանությունները գիտեն, թե ովքեր են այդ սպեկուլյանտները, և դրանց վրա ազդեցության գործիքներ կան` եկել է դրանցից օգտվելու ժամանակը»,– նշել է նա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև