Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը երրորդ եռամսյակում ավելացել է 15,7% –ով և շուրջ 5,9 մլրդ դրամ կազմել

12.11.2014 12:41
Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը երրորդ եռամսյակում ավելացել է 15,7% –ով և շուրջ 5,9 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2014 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է մոտ 5 894 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 15,7%–ով։

Հատկանշական է, որ հայկական շուկայում գործող 32 վարկային կազմակերպությունից 27-ն առաջին կիսամյակն ավարտել են շահույթով, իսկ հինգը (ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ, Կրեդիտ Կորպ, Մալաթիա, ՓՄՁ Ներդրումներ, Նորվիկ)` վնասով, որոնց ընդհանուր չափը 421,1 մլն դրամ է կազմում։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, զուտ շահույթի մեծությամբ Հայաստանի ՎԿ–ների շարքում առաջատար է «Արեգակ» ընկերությունը։ Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության զուտ շահույթը հասել է մոտ 1 341,9 մլն դրամի` 2013 թվականին գրանցված 1 216,5 դրամի դիմաց ։ Զուտ շահույթի համախառն ծավալում «Արեգակին» բաժին է ընկնում դրա մեծության 22,8 տոկոսը։

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են նաև «Բնակարան երիտասարդներին» կազմակերպությունը` 1,223,9 մլն դրամ ծավալով, աճը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 77%, «Կամուրջը»` 661,9 մլն դրամով, աճը` 1,2%, «Ազգային հիփոթեքային ընկերությունը»` 507,1  մլն դրամով,  աճը`14,9% և «Ֆինքան»` 420,5 մլն դրամով ( 28.8 մլն դրամ վնասի դիմաց)։

2014 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 255,25 մլրդ դրամ, պարտավորությունները` 148,8 մլրդ դրամ, կապիտալը`106,45 մլրդ դրամ։ ($1–ը` 415,3 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև