Հայաստանի պետպարտքը ռիսկային գոտու չի հասնում. ՀԲ

13.11.2014 19:23
Հայաստանի պետպարտքը ռիսկային գոտու չի հասնում. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետպարտքը ռիսկային բարձր ցուցանիշի չի հասնում, հայտնեց Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին (Laura E. Bailey)։

«Հայաստանի արտաքին պետպարտքի ցուցանիշը կարելի է համեմատել տնտեսության ընդհանուր դրույթի հետ։ ԱՄՀ–ի հետ համատեղ մենք մշտապես այդ ցուցանիշի դիտարկում ենք անցկացնում Հայաստանի համար։ Հայաստանի և ԱՄՀ–ի կառավարությունների հետ մենք կարծում ենք, որ Հայաստանի վիճակը պետպարտքի տեսանկյունից բավականին հավասարակշռված է»,– հինգշաբթի ասաց Բեյլին։

Ըստ նրա, կարևոր է, սակայն, հասկանալ, որ եթե երկրի տնտեսության տեմպերի աճը դանդաղում է տնտեսության զարգացման գլոբալ միտումների պատճառով, ապա հետագա փոխառությունների մասին որոշումները պետք է զգույշ ընդունվեն։

«Օրեր առաջ ՀԲ–ի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային վարչության փոխնախագահ Լորա Տակն ավարտել է Հայաստանի եռօրյա այցը։ Նա կարևոր հարցեր է քննարկել երկրի նախագահի և վարչապետի հետ»,– ասաց Բեյլին։

Նա նշեց, որ կողմերը համաձայնության են եկել պետական ծախսերի կարևոր ոլորտներում մասնավոր ներդրողների ներգրավելու հնարավորության վերաբերյալ, որպեսզի թեթևացնեն կառավարության և պետության բեռը։

ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի սեպտեմբերի վերջին կազմել է 4 449,6 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 0,9 տոկոսով կամ 43,9 մլն դոլարով։Հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազել է 1,88 տոկոսով կամ 71,6 մլն դոլարով՝ սեպտեմբերի վերջին կազմելով 3 723,5 մլն դոլար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև