Հայկական դրամի շտկումը լուրջ գնաճային ռիսկեր չի առաջացնի. ԿԲ

25.11.2014 18:40
Հայկական դրամի շտկումը լուրջ գնաճային ռիսկեր չի առաջացնի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի շտկումը լուրջ գնաճային ռիսկեր չի առաջացնի, երեքշաբթի ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

«Գնաճը Հայաստանում այս պահին գտնվում է նախատեսված նպատակային ցուցանիշի տատանման թույլատրելի մակարդակի ամենացածր սահմանում», – ասաց նա։

Դարբինյանը նշեց, որ հոկտեմբերի վերջի տվյալներով` Հայաստանում 12–ամսյա գնաճը կազմում է 2,2 տոկոս, իսկ 2013թ.–ի դեկտեմբերի համեմատ` ընդամենը 0,2 տոկոս, ինչի կապակցությամբ ԿԲ–ն լուրջ ռիսկեր չի տեսնում։

«Մինչև տարեվերջ և հաջորդ տարի մենք ակնկալում ենք, որ գնաճը կգտնվի 4 տոկոս (±1,5%) թույլատրելի ցուցանիշի սահմանում», – ասաց Դարբինյանը։

Հայաստանում գնաճը 2014թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2013թ.–ի նույն ցուցանիշի համեմատ, կազմել է 2,9 տոկոս։ Միաժամանակ հանրապետությունում սպառողական գներն այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ավելացել են 1 տոկոսով։ Կարգավորիչի կանխատեսման համաձայն` Հայաստանում գնաճը տարեվերջին կկազմի 3,2 տոկոս։

2015թ.–ի պետբյուջեի նախագծում, ինչպես 2014թ.–ին, 12–ամսյա գնաճի ցուցանիշը սահմանված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ Գնաճի միջին ցուցանիշը ևս նախատեսված է 4 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև