Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը հոկտեմբերին ավելացել է 1,6%-ով` հասնելով 7,5 մլրդ դրամի

17.12.2014 14:09
Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը հոկտեմբերին ավելացել է 1,6%-ով` հասնելով 7,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2014 թ.–ի հոկտեմբերին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 7,5 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 1,6 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ–ի 2014 թ.–ի հոկտեմբերի ամենամսյա տեղեկագրում։

Գործարքների թիվը կազմել է մոտ 187 հազար  (ամսվա ընթացքում աճը կազմել է 5,7  տոկոս)։

Միաժամանակ քարտերի միջոցով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 5,6 մլրդ դրամ, ինչը 4,2 տոկոսով ավել է 2014 թ.–ի սեպտեմբերի ցուցանիշից:

Պլաստիկ քարտերի միջոցով հանրապետության սահմաններից դուրս իրականացված կանխիկացման ծավալը հոկտեմբերին կազմել է 1,9 մլրդ դրամ` սեպտեմբերին գրանցված 1,9 մլրդ դրամի համեմատ (5,4 տոկոսի անկում)։

Այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ հաճախորդներին պլաստիկ քարտեր է տրամադրել և սպասարկել Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ Միաժամանակ 19 առևտրային բանկ մասնակցում է ArCa միասնական վճարային համակարգին ($1 – 490,34 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև