Խնայբանկը, ՎՏԲ 24-ը և ՏԿՍ բանկը առաջատար են շրջանառության մեջ դրված վարկային քարտերի քանակով

30.05.2013 14:05
Խնայբանկը, ՎՏԲ 24-ը և ՏԿՍ բանկը առաջատար են շրջանառության մեջ դրված վարկային քարտերի քանակով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հունվարի մեկի դրությամբ վարկային քարտերի շուկայում ռուսական ամենախոշոր դերակատարների վարկանիշի մասնակից–բանկերի կողմից, ըստ նրանց տեղեկատվության, շրջանառության մեջ է գտնվում 30 մլն վարկային քարտ (ներառյալ` օվերդրաֆտի հնարավորությամբ քարտերը), հայտնում է Банки.ру–ն։

Առաջին տեղում է Խնայբանկը` 8.5 մլն քարտով, ինչը ցույց է տալիս, որ քարտերի քանակը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի ավելացել է։ Երկրորդ տեղում է ՎՏԲ 24-ը 5.5 մլն քարտով (ավելացել է 38 տոկոսով)։ Երրորդ հորիզոնականում է ՏԿՍ բանկը, որը կրկնակի աճ է գրանցել և քարտերի թիվը հասցրել 2.7 միլիոնի։

Банки.ру–ի կազմած վարկանիշում ներառված է 66 բանկ, որոնց բաժին է ընկնում ՌԴ–ում վարկային քարտերով վերցված պարտքերի ողջ ծավալի 75 տոկոսը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև