Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 110,8 մլն դոլար

29.12.2014 14:15
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 110,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 22-27–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 110,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 457,36 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 556,29 դրամ փոխարժեքով, և շուրջ 1,7 մլրդ ռուբլի`  1 ռուբլու դիմաց 8,37 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 160,9  մլն դոլար, շուրջ 21,8 մլն եվրո և մոտ 175,3 մլն ռուբլի` համապատասխանաբար 462,81 դրամ, 568,97 դրամ և 8.73 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2014թ.–ի դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 52,5 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 59,9 մլն դոլար։ (1 դոլարը` 465,09 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև