Ճապոնիայի պետական պարտքը 2014 թ.–ին ավելացել է 100 մլրդ դոլարով

11.02.2015 12:40
Ճապոնիայի պետական պարտքը 2014 թ.–ին ավելացել է 100 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի պետական պարտքը 2014 թ.–ի վերջին կազմել է 1,03 կվադրիլիոն իեն (մոտ 8 տրիլիոն 654 մլրդ դոլար)` 11,9 տրիլիոն իենով (մոտ 100 մլրդ դոլարով) գերազանցելով 2013 թ.–ի ցուցանիշները, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը` հղում անելով պաշտոնական կայքում հրապարակված Ճապոնիայի ֆինանսների նախարարության հաղորդագրությանը։

Այսպիսով` երկրի յուրաքանչյուր բնակչին, այդ թվում նորածիններին, պայմանականորեն բաժին է հասնում 8,11 մլն իեն (շուրջ 68 հազար դոլար)։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է նախորդ տարվա վերջին, նշվում է, որ Ճապոնիայի պետական պարտքը հավասար է ՀՆԱ–ի 230 տոկոսին։

Ճապոնիայի պետբյուջեի ծախսերի մոտ 40 տոկոսը մարվում է արժեթղթերի թողարկման հաշվին։ Ֆինանսական վիճակի առողջացման նպատակով նախորդ տարվա ապրիլին Ճապոնիան 5 տոկոսից 8 տոկոսի էր հասցրել սպառողական հարկը։ Ինչպես ակնկալվում է, 2017 թ.–ի ապրիլին սպառողական հարկը կրկին կբարձրացվի` հասնելով 10 տոկոսի։

Հինգշաբթի Ճապոնիայի կառավարությունը խորհրդարան կներկայացնի ապրիլի 1–ին սկսվող 2015 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը (ռեկորդային 96,3 տրիլիոն իեն կամ 809,2 մլրդ դոլար)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև