Իսպանիայի պետական պարտքը գերազանցել է 1 տրիլիոն եվրոն

12.12.2014 16:31
Իսպանիայի պետական պարտքը գերազանցել է 1 տրիլիոն եվրոն

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի պետական պարտքմ այս տարվա երրորդ եռամսյակում ավելացել է 0,75 տոկոսով և կազմել ռեկորդային 1,02 տրիլիոն եվրո` երկրի ՀՆԱ–ի 96,8 տոկոսը, ուրբաթ հաղորդել է Իսպանիայի բանկը, տեղեկացնում է Փրայմը։

Տնտեսական ճգնաժամի 6 տարվա ընթացքում Իսպանիայի պետական պարտքը ավելացել է ավելի քան երկու անգամ։

Միաժամանակ առաջին կիսամյակի արդյունքում` Իսպանիայի բանկը նշել է, որ երկրի պետական պարտքը կազմում է ՀՆԱ–ի 98,4 տոկոսը, սակայն 2014 թ.–ի երրորդ եռամսյակում Եվրահանձնաժողովի պահանջով իրականացվեց եվրոպական երկրների մակրոտնտեսական ցուցանիշների վերահաշվարկ, ինչը հանգեցրեց ՀՆԱ–ին պետական պարտքի տոկոսային հարաբերակցության նվազմանը։

Պետական պարտքի աճը պայմանավորված է կենտրոնական ադմինիստրացիայիև ինքնավար մարզերի ադմինիստրացիայի պարտքի ավելացմամբ, այն դեպքում, երբ իշխանության տեղական մարմիններն իրենց պարտքը կրճատել են։

Պետական պարտքի սպասարկման նպատակով Իսպանիան այս տարի կհատկացնի 36,5 մլրդ եվրո։ Այդ գումարը, օրինակ, գերազանցում է գործազրկության նպաստների վճարման և գործազուրկ քաղաքացիների մասնագիտական վերապատրաստման ծախսերը։

Եվրոպական հանձնաժողովն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, ողջունելով Իսպանիայում իրականացվող տնտեսական բարեփոխումները, բազմիցս նշել են, որ չպետք է թույլ տալ արտաքին պարտքի էական աճ։ Սակայն կենսաթոշակային ապահովման ծախսերի ավելացումը ստիպում է Իսպանիայի կառավարությանը վարկերի համար դիմել արտաքին շուկաներ, որտեղ վերջին ամիսներին Իսպանիայի համար հաստատվել են պարտքերի համար ստեղծված բարենպաստ պայմաններ, որոնք արտահայտվում են տոկոսադրույքների նվազմամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև