ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 23–ին ավելացել է 0,01%–ով և 479,54 դրամ կազմել $1 համար

23.02.2015 17:33
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 23–ին ավելացել է 0,01%–ով և 479,54 դրամ կազմել $1 համար

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 23–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,01 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,54  դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է $1,1 մլն. (ավելի քան 527,4 մլն դրամ) 7 գործարք։ Ֆոնդային բորսայում փետրվարի 23–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Փետրվարի 23–ի արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է  478,91 դրամ, 1 եվրոյինը` 541,74 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև