Դրագի. ԵԿԲ-ն ցանկանում է գնաճն ամրապնդել 2% մակարդակում

01.04.2015 16:44
Դրագի. ԵԿԲ-ն ցանկանում է գնաճն ամրապնդել 2% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գնահատելով որակական մեղմման (QE) ծրագրի արդյունավետությունը`  ԵԿԲ-ն մտադիր է ոչ միայն տեսնել եվրագոտում գնաճի մակարդակը թիրախային տարեկան 2%-ին մոտենալը, այլև այդ մակարդակում ամրապնդվելը, հայտարարեց ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին, հաղորդում է  Vestifinance.ru-ն։

Կարգավորիչը կպահպանի համալիր մոտեցումը գնաճի գնահատման պարագայում, մենք կգնահատենք ոչ միայն այն բանի հավանականությունը, որ գնաճը կձգտի 2%-ի, այլև այն հնարավորությունը, որ այն կկայունանա այդ մակարդակի մոտ` վստահության բավականին աստիճանով, ասվում է ԵԿԲ ղեկավարի գրավոր մեկնաբանություններում, որոնք հրապարակվել են ապրիլի 1-ին։

Քանակական մեղմման ծրագիրը, որը մեկնարկել է մարտի 9-ին, կշարունակվի առնվազն մինչև 2016 թ. սեպտեմբերի վերջը և կերկարացվի անհրաժեշտության դեպքում։

Դրագիի խոսքերը թույլ են տալիս ենթադրել, որ ԵԿԲ-ն չի շտապի խթանման դադարեցման հարցում, որպեսզի ճիշտ պահ ընտրի QE-ի ավարտի համար, գրում է  The Wall Street Journal-ը։

Նախնական գնահատականներով` եվրագոտում գնանկումը մարտին կազմել է 0,1%` 2014թ. նույն ամսի համեմատ։

Կարգավորիչը ծրագրում է հետ գնել ակտիվները, ներառյալ եվրագոտու երկրների պետական պարտատոմսերը, ամսական 60 մլրդ եվրոյով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև