18.04.2015 18:08
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 18–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,2% տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 473.5 դրամ։
Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1,3 մլն դոլարի (շուրջ 615.55 մլն դրամ) 13 գործարք։ Ֆոնդային բորսայում ապրիլի 18–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։
Ապրիլի 14–ին 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 472,61 դրամ, 1 եվրոյինը` 511,32 դրամ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: