ՎՏԲ-Հայաստան բանկը Երեխաների պաշտանության միջազգային օրվա առթիվ տոն է կազմակերպել ուղեղային կաթված ունեցող երեխաների համար

03.06.2015 21:56
ՎՏԲ-Հայաստան բանկը Երեխաների պաշտանության միջազգային օրվա առթիվ տոն է կազմակերպել ուղեղային կաթված ունեցող երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Երեխաների պաշտանության միջազգային օրվա առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող և անապահով ընտանիքների երեխաների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Սահմանափակ կարողություններով երեխաների համար ադապտացված Հայաստանում առաջին «Good Time» ժամանցային կենտրոնում հյուրերին սպասում էին ամենատարբեր զվարճանքներ ու ատրակցիոններ:

«Բոլոր երեխաները հնարավորություն ունեին գտնելու իրենց տարիքին ու նախասիրություններին համապատասխան զբաղմունք: Մեծերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան խաղերին ու մրցույթներին: Հատուկ փոքրիկների համար կենտրոնում կազմակերպվել էր հետաքրքրաշարժ շոու ծրագիր ակրոբատների մասնակցությամբ և համեղ հյուրասիրություն: Երեխաներն անցկացրին հագեցած և հետաքրքիր օր` լի հիացմունքով և ժպիտներով»,– ասվում է հաղորդագրությունում։

Երեխաների և նրանց ծնողների հետ կապի հարցում բանկը սերտորեն համագործակցում է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ: Այն զբաղվում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով և կարևորում է ոչ միայն երեխաների վերականգնողական բուժումը, այլ նաև հոգեբանական օգնություն ցուցաբերելը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգատարության և օգնության կարիք ունեցող երեխաներին: Նման միջոցառումների անցկացման հիմնական նպատակը երեխաների ուշադրությունը ուրախությունով լի կյանքի ուղղությամբ շեղելն է և նրանց օգնելը ինտեգրվել հասարակություն»,– ասաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա միաժամանակ նշեց, որ երեխաների պաշտպանության օրը միայն տոնական օր չէ, այն նաև հիշեցում է մեծերին, որ երեխաներն անդադար պաշտպանության ու հոգատարության կարիք ունեն»:

«Երեխաների խնդիրների ու նրանց իրավունքների պաշտպանության մասին պետք է հիշել ամեն օր: Երեխաները մեր երկրի ու յուրաքանչյուրիս ապագան են, մենք չպետք է հետաձգենք նրանց խնդիրների լուծումը, այլ զբաղվենք դրանով ամեն օր»,– ասաց «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ՎՏԲ-Հայաստան բանկը բացառիկ գործընկերներից մեկն է, որն արձագանքում է երեխաների խնդիրներին ու պատրաստ է միշտ օգնել նրանց։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև