ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

01.10.2012 14:48
ՀՀ ԿԲ-ն 1,5 մլրդ դրամի պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը երկուշաբթի 1,5 մլրդ դրամ գումարի չափով պետական կարճաժամկետ AMGT52309133 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Ներկայացված առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է 2,01 մլն դրամ, որից 1,99  մլրդ դրամը՝  գործակալների կողմից հատկացված մրցակցային առաջարկություններով:

Միաժամանակ գործակալների կողմից հատկացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 20 մլն դրամ։

Աճուրդին մասնակցել է 10 գործակալ: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.1401տոկոս՝ 10.4 տոկոս տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերության դեպքում ($1 – 406,25 դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև