ՀՀ միջազգային համախառն պահուստները 3–րդ եռամսյակում կրճատվել են 1,1%–ով և 1 739 մլն դոլար կազմել

13.12.2012 13:35
ՀՀ միջազգային համախառն պահուստները 3–րդ եռամսյակում կրճատվել են 1,1%–ով և 1 739 մլն դոլար կազմել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել են 1 739 մլն դոլար` երրորդ եռամսյակի սկզբի համեմատ կրճատվելով 19,8  մլն դոլարով կամ 1,1 տոկոսով, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ, ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արժույթով է։Հաղորդագրության համաձայն, ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 6,7 մլն դոլար` երրորդ եռամսյակի սկզբում գրանցված 59,6 մլն դոլարի դիմաց ($1- 405,98 դրամ):–0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև