ՀՀ ԿԲ-ն 4 մլրդ դրամի պետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

13.12.2012 14:35
ՀՀ ԿԲ-ն 4 մլրդ դրամի պետական երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20172323 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխում, տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից:
Բավարարված  առաջարկությունների  ընդհանուր ծավալը կազմել է 4 միլիարդ դրամ։ Ներկայացված առաջարկությունների  ընդհանուր ծավալը եղել է 4,75 մլրդ, որից 420 մլն դրամը կազմել է ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 16.4999%, միջին կշռված եկամտաբերությունը`16.4999%։($1 – 405,98 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև