Հայաստանում հավանաբար կվերացվեն ԱՊՊԱ կտրոնները

21.03.2013 16:40
Հայաստանում հավանաբար կվերացվեն ԱՊՊԱ կտրոնները

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի ուղղումների և լրացումների փաթեթը և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է 2014թ.–ի հունվարի 1–ից վերացնել ավտոմեքենաների դիմապակիների վրա փակցվող ԱՊՊԱ կտրոնների առկայության պահանջը։

Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի` ընդունված ուղղումները հնարավորինս կհեշտացնեն պետական գրանցման և տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգը, այդ գործընթացը կդարձնեն առավել թափանցիկ, ինչպես նաև իրավական լուծումներ կտան ոլորտում առկա խնդիրներին։

Ըստ ուղղումների և լրացումների փաթեթի` նախատեսվում է օրենքում հաստատել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան տեղեկատվական համակարգի օգնությամբ գտնել իրավախախտումները, ոչ թե տրանսպորտային միջոցների հաշվառման կամ գրանցման ժամանակ, կամ ելնելով ԱՊՊԱ կտրոնի առկայությունից։

Այն բանից հետո, երբ օրինագիծն ուժի մետ կմտնի, ավտոմեքենաների տերերին այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրվի, ինչպես նաև Հայաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից կհանվի կտրոնի բացակայության համար տուգանքի մասին կետը։
ԱՊՊԱ ինստիտուտը Հայաստանում գործում է 2011թ.–ի հունվարի 1–ից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև