Հայաստանում փողի զանգվածի ծավալը հունվարին աճել է 2%–ով՝ գերազանցելով 1346,9 մլրդ դրամը

26.03.2013 19:41
Հայաստանում փողի զանգվածի ծավալը հունվարին աճել է 2%–ով՝ գերազանցելով 1346,9 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013թ.-ի փետրվարին փողի զանգվածի ծավալը հունվարի համեմատ աճել է 2%–ով և կազմել է ավելի քան 1346,9  մլրդ դրամ:

Ինչպես նշված է ՀՀ ԿԲ կայքում, բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը փետրվարի վերջին կազմել է շուրջ 342,2 մլրդ դրամ՝ հունվարի վերջի ավելի քան 351,8 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) կազմել են 168,7 մլրդ դրամ` հունվարի վերջին գրանցված 157 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 202,5 մլրդ դրամ է կազմել` հունվարի վերջին գրանցված 200,4 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 633,4 մլրդ դրամ է կազմել` հունվարի վերջին գրանցված  611 մլրդ դրամի դիմաց։ (1 դոլարը 418,02 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև