ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2013թ.–ի մարտին աճել է 19.7%–ով`գերազանցելով 1.69 միլիոնը

01.06.2013 11:46
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2013թ.–ի մարտին  աճել է 19.7%–ով`գերազանցելով 1.69 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի մարտին կազմել է 1 692 866` 2012թ.–ի մարտի համեմատ ավելանալով 19.7 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ իրավաբանական անձանց թիվը մարտի վերջին կազմել է 72,5 հազար (3,6% աճ), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 620,3 հազար (20.5% աճ)։

Մարտի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 2,8 մլն հաշվեհամար։ Այդ ցուցանիշը 23.1 տոկոսով ավելացել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են շուրջ 2,68 մլն (2012թ.–ի մարտի համեմատ` 24.2% աճ), իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 158,8 հազար` անցյալ տարվա մարտի համեմատ ավելանալով 7.9 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի ընդհանուր հաշիվներում ներգրավված է 3 469 462 հաճախորդ։

Ըստ 2013թ.–ի ապրիլի վերջի տվյալների, բնակչությունից բանկերի կողմից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 690.5 մլն դրամ` մեկ ամսում ավելանալով 6 մլրդ դրամով կամ 0.9 տոկոսով, իսկ 2012թ.–ի նույն ամսաթվի համեմատ ավելացել է 173.5 մլն դրամով կամ 33.6 տոկոսով ($1–ը 417,22 դրամ է)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև