Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում 297,9 մլրդ դրամ է կազմել

09.09.2014 16:01
Հայաստանում պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում 297,9 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բոլոր տեսակի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2014թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 297,9 մլրդ դրամ, ինչը 12 տոկոսով շատ է 2013թ.–ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից, նշված է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ քարտերով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է շուրջ 6 129 235 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 22 տոկոսով։

Միաժամանակ ArCa քարտերի միջոցով  2014թ.–ի երկրորդ եռամսյակում կատարվել է 82,5 մլրդ դրամի 1 896 379  գործարք։ 2013 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ քարտերով գործարքների թիվն աճել է 22 տոկոսով։
VISA միջազգային պլաստիկ քարտերով հաշվետու ժամանակահատվածում  կատարվել է 2 665 074  գործարք՝137.2  միլիարդ դրամի չափով: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ գործարքների ծավալն ավելացել է 0.11 տոկոսով։

MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը երկրորդ եռամսյակում,  2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է  39.9 տոկոսով:Միաժամանակ  MasterCard-ով իրականացվել է 1 220 032 գործարք՝ 58 միլիարդ դրամի չափով:

Այլ միջազգային պլաստիկ քարտերով երկրորդ եռամսյակի ընթացքում կատարվել է 347 750  գործարք, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 20.2 միլիարդ դրամ, ինչը 5.4 տոկոսով ավելի  է 2013թ.–ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից։

ԿԲ` հաշվետու ժամանակահատվածի տվյալներով, շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր թիվը կազմել է 1 628 644` (աճը` 10.3 տոկոսով), դրանցից ArCa քարտերը` 566 792 (աճը` 3,9%),VISA` 702 150 (աճը` 18,2%), MasterCard` 314 564 (աճը` 6,3%), այլ քարտեր` 45 138 (աճը` 9,7%)։

Հայաստանում գործող 21 բանկերից 19-ն է զբաղվել պլաստիկ քարտերի տրամադրմամբ և սպասարկմամբ։ Ընդ որում, այդ 19 առևտրային բանկերն ընդգրկված են ArCa ընդհանուր վճարային համակարգում: (1 դոլարը 409,7 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև