Բրիտանացի գիտնականները սմայլիկներից բաղկացած բանկային գաղտնաբառ են հնարել

16.06.2015 12:43
Բրիտանացի գիտնականները սմայլիկներից բաղկացած բանկային գաղտնաբառ են հնարել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Բրիտանացիները ստեղծել են բջջային հավելված, որը թույլ է տալիս բանկային հաշիվների հասանելիություն ստանալ սմայլերից բաղկացած գաղտնաբառի միջոցով։ Մշակողները նշում են, որ նոր տեխնոլոգիան առաջարկում է գաղտնաբառերի 480 անգամ ավելի տարբերակներ, բայց միաժամանակ էմոտիկոններն ավելի հեշտ է հիշել, քան թվերը։

Intelligent Environments բրիտանական ընկերությունը մշակել է առցանց–բանկի հասանելիության գաղտնաբառի սմայլերի հերթականություն օգտագործելու հնարավորությամբ տեխնոլոգիա։ Տեխնոլոգիան ինտեգրված է Intelligent Environments–ի Emoji Passcode անվանումով բջջային Android սեփական հավելվածում, հաղորդում է cnews.ru–ն։

Սմայլերի օգտագործումը, նշում են մշակման հեղինակները, թույլ է տալիս շատ անգամներ բարդացնել գաղտնաբառերի ընտրության գործընթացը։ Մասնավորապես, եթե քառանիշ թվային գաղտնաբառը պարունակում է թվերի ոչ միանման 7 290 հերթականություն, ապա սմայլերի 40 տեսակներից բաղկացած քառանիշ գաղտնաբառը, ինչպես Emoji Passcode հավելվածում` 3 498 308 հերթականություն, այսինքն` 480 անգամ ավելի։

Միաժամանակ, սմայլերն ավելի դժվար է գուշակել այն պատճառով, որ դրանք չեն կարող շաղկապված լինել ծննդյան ամսաթվի կամ ինչ–որ տարեդարձի հետ, որը հաքերը կարող է իմանալ թվային գաղտնաբառ ընտրելու հույսով, նշում են Intelligent Environments–ում։

Սմայլերից բաղկացած գաղտնաբառն ավելի դյուրին է հիշել, քանի որ մարդուն ավելի հեշտ է գրանցել հիշողության մեջ պատկերների հերթականությունը, քան թվերի կամ տառերի, նշում են տեխնոլոգիաների մշակողները։

Պատճառներից մեկը, որով ընկերությունը որոշել է սմայլերի գաղտմաբառ ստեղծել, դարձել են Intelligent Environments–ի պատվերով Opinion Matters–ի անցկացրած հարցման արդյունքները 1.3 բրիտանացիների շրջանում։ Ինչպես պարզվել է, գրեթե յուրաքանչյուր երրորդ ընդդիմախոսը գոնե մեկ անգամ մոռացել է բանկային քարտի PIN-կոդը։ Մինչդեռ յուրաքանչյուր չորրորդը խոստովանում է, որ օգտագործում է նույն գաղտնաբառն իր բոլոր բանկային քարտերի համար։

Տեղեկությունը հիշելու World Memory Championships մրցումների նախկին չեմպիոն Մայքլ Թիփերի կարծիքով, որը նա ներկայացրել է BBC–ին, Emoji Passcode հավելվածն ունի մեկ լուրջ խոցելիություն, և այդ խոցելիությունը մարդն է։ Բանն այն է, որ միջին վիճակագրական օգտատերը, ըստ նրա, կընտրի էմոտիկոնների ցանցի ծայրերում տեղադրված սմայլեր գաղտնաբառի ընտրության խնդիրը թեթևացնելու համար։ Այդ դեպքում էմոտիկոնների թիվը 40–ից պակաս կլինի, ինչը նշանակում է, որ նման գաղտնաբառի հուսալիությունը դժվար թե թվայինից բարձր լինի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև