ԿԵՆՍԱԹՈՇԱԿ թեմյով բոլոր նորությունները

Չորս բանկեր և Հայփոստը դարձել են Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի հաշիվների օպերատորներ

10.12.2013 18:07

Չորս բանկեր և Հայփոստը դարձել են Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի հաշիվների օպերատորներ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորս բանկեր և Հայփոստը դարձել են Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի հաշիվների օպերատորներ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն` կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներն են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ–ն, «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ–ն, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ,–ն  «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ–ն և «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն:

Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը, իսկ այսօրվանից ընտրությունը կարող են կատարել նաև հաշվի օպերատորների միջոցով:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հաշվի օպերատորները և նրա աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Չորս բանկեր և Հայփոստը դարձել են Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի հաշիվների օպերատորներ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Կենսաթոշակային ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, ՏՀԶԿ–ի և ԵՄ–ի բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ

09.12.2013 18:41

Կենսաթոշակային ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, ՏՀԶԿ–ի և ԵՄ–ի բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ու Եվրամիության անդամ երկրների ֆոնդային բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ, հայտարարվել է Հայաստանի կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ընթացքում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կենսաթոշակային ակտիվների մի մասը կարող է ներդրվել Հայաստանի, ՏՀԶԿ–ի և ԵՄ–ի բորսաներում լիստինգ անցած արժեթղթերի մեջ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Գերմանական ճշտապահություն և ավստրիական փորձ. կենսաթոշակային ֆոնդերի առաջին կառավարիչը մտնում է հայկական շուկա

06.12.2013 18:31

Գերմանական ճշտապահություն և ավստրիական փորձ. կենսաթոշակային ֆոնդերի առաջին կառավարիչը մտնում է հայկական շուկա

Այս շաբաթը Հայաստանում նշանավորվեց ևս մեկ նշանակալի իրադարձությամբ, որը վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացին։ Դեկտեմբերի 2–ին ՀՀ ԿԲ–ն ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության արտոնագիր է տրամադրել C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT ԲԲԸ–ին։ Այսպիսով, ընկերությունը 2014 թ.–ի հունվարի 1–ին կդառնա հանրապետությունում կենսաթոշակային ակտիվների առաջին կառավարիչը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Գերմանական ճշտապահություն և ավստրիական փորձ. կենսաթոշակային ֆոնդերի առաջին կառավարիչը մտնում է հայկական շուկա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Ակտիվների կառավարման «C-QUADRAT AMPEGA» ընկերությունը Հայաստանում երեք կենսաթոշակային հիմնադրամ կձևավորի

06.12.2013 12:47

Ակտիվների կառավարման  «C-QUADRAT AMPEGA» ընկերությունը Հայաստանում երեք կենսաթոշակային հիմնադրամ կձևավորի

«C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT» ՍՊԸ-ն կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման շրջանակներում 2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում կձևավորի ռիսկերի տարբեր աստիճանի երեք կենսաթոշակային հիմնադրամ, լրագրողներին հայտնեց ընկերության գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ակտիվների կառավարման «C-QUADRAT AMPEGA» ընկերությունը Հայաստանում երեք կենսաթոշակային հիմնադրամ կձևավորի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի նախատեսված ժամկետում ներդնի կուտակային կենսաթոշակային համակարգը. նախարար

18.11.2013 16:28

Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի նախատեսված ժամկետում ներդնի  կուտակային կենսաթոշակային համակարգը. նախարար

ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի նախատեսված ժամկետում` 2014թ.–ի հունվարի 1–ից, ներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի նախատեսված ժամկետում ներդնի կուտակային կենսաթոշակային համակարգը. նախարար

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Տասնհինգ երկրի քաղաքացիների կեսից ավելին պատրաստ է կենսաթոշակային միջոցները կուտակել վաղ տարիքից. HSBC հետազոտություն

28.09.2013 11:00

Տասնհինգ երկրի քաղաքացիների կեսից ավելին պատրաստ է կենսաթոշակային միջոցները կուտակել վաղ տարիքից. HSBC հետազոտություն

HSBC խմբի անցկացրած հետազոտության շրջանակում պարզ է դարձել, որ «Կուտակեք վաղ տարիքից» խորհուրդը հարցմանը մասնակցած կենսաթոշակառուների 53 տոկոսի համար լավագույն ֆինանսական խորհուրդն է եղել։ Այս մասին ասվում է HSBC Բանկ Հայաստանի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ, որում ներկայացված են հետազոտության արդյունքները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Տասնհինգ երկրի քաղաքացիների կեսից ավելին պատրաստ է կենսաթոշակային միջոցները կուտակել վաղ տարիքից. HSBC հետազոտություն

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Վնեշէկոնոմբանկի պահպանությանը 500 մլրդ ռուբլու կենսաթոշակային կուտակումներ կհանձնեն

26.09.2013 14:00

Վնեշէկոնոմբանկի պահպանությանը 500 մլրդ ռուբլու կենսաթոշակային կուտակումներ կհանձնեն

Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները (ՈՊԿՀ) կարող են Վնեշէկոնոմբանկին հանձնել շուրջ 500 մլրդ ռուբլու չափով կենսաթոշակային նոր կուտակումներ, տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Վնեշէկոնոմբանկի պահպանությանը 500 մլրդ ռուբլու կենսաթոշակային կուտակումներ կհանձնեն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ներդնել պետական պարտատոմսերում. Բագրատյան

06.02.2013 17:43

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ներդնել պետական պարտատոմսերում. Բագրատյան

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ուղղել պետական ենթակառուցվածքի զարգացմանը` խելամիտ եկամտայնությամբ երկարաժամկետ պետական պարտատոմսերի թողարկման միջոցով, կարծում է Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների առնվազն 90%–ը պետք է ներդնել պետական պարտատոմսերում. Բագրատյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում այլընտրանք չունի. վարչապետ

28.11.2012 16:08

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում այլընտրանք չունի. վարչապետ

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում այլընտրանք չունի, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում այլընտրանք չունի. վարչապետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ

26.05.2011 12:27

ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ

ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024