ԵԿԲ թեմյով բոլոր նորությունները

Մ. Դրագի. «Շուկայական դրույքները պահպանելու համար ԵԿԲ–ն պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի գործիքները, ներառյալ` LTRO–ն»

03.10.2013 12:39

Մ. Դրագի. «Շուկայական դրույքները պահպանելու համար ԵԿԲ–ն պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի գործիքները, ներառյալ` LTRO–ն»

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պատրաստ է օգտագործել «բոլոր հասանելի գործիքները» դրամական շուկայի դրույքները պահպանելու համար, ներառյալ` երկարաժամկետ վերաֆինանսավորման գծով գործառնությունների լրացուցիչ փուլը (LTRO)։Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին։ Այսպիսով, ԵԿԲ ղեկավարը չի բացառել,  որ բանկային հատվածում կարող է հերթական երկարաժամկետ լիկվիդայնություն լինել, հաղորդում է РБК–ն։

ԵԿԲ ղեկավարը եվրագոտու տնտեսության ընթացիկ վերականգնումը բնութագրել է որպես «թույլ, փխրուն և անկայուն»։ Այդ համատեքստում Դրագին կրկնել է ԵԿԲ–ի խոստումը` շարունակել դրամաշնորհային քաղաքականությունը «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Մասնավորապես ԵԿԲ–ն հաստատում է, որ մտադիր է առանցքային տոկոսային դրույքները տևական ժամանակում «պահպանել «ընթացիկ կամ առավել ցածր մակարդակներում»։

ԵԿԲ–ն LTRO օպերացիա է անցկացրել երկու անգամ` 2011 և 2012 թվականներին։ LTRO երկու փուլերի շրջանակում` ֆինանսական հատվածն ավելի քան 1 տրլն եվրո լիկվիդայնություն ստացավ` բանկերի  երեք տարվա վարկերի տեսքով։ Վարկերը ներառում էին վաղաժամ մարման հնարավորություն, և ներկա պահին շատ բանկեր արդեն վերադարձրել են այդ փոխառությունները ԿԲ–ին` օգտվելով սուվերեն պարտքերի ճգնաժամի թուլացումից և ֆինանսական շուկաների պայմանների բարելավումից։ Սակայն ԵԿԲ վարկերի վաղաժամ մարման արդյունքում ազատ լիկվիդայնության կրճատման չափով, դրամական շուկայի դրույքները սկսում են աճել և  զգուշավորություն առաջացնում Դրագիի գերատեսչությունում։ Չնայած այժմ LTRO–ի մեծ անհրաժեշտություն չկա, տնտեսագետների մեծ մասն ակնկալում է, որ ԵԿԲ–ն մինչև 2014թ.–ի կեսը ֆիքսված ցածր դրույքով երկարաժամկետ վարկերի ևս մեկ փուլ կհայտարարի` շուկայական դրույքների աճը պահպանելու նպատակով։ –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մ. Դրագի. «Շուկայական դրույքները պահպանելու համար ԵԿԲ–ն պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի գործիքները, ներառյալ` LTRO–ն»

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ–ում պատրաստ են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գնանկման դեմ

23.05.2013 12:32

ԵԿԲ–ում պատրաստ են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գնանկման դեմ

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է ընդլայնել գնանկման դեմ կիրառվող միջոցների ցուցակը, Վաշինգտոնում տեղեկացրել է բանկի կառավարման անդամ Փիթեր Փրեթը, հաղորդում է Reuters–ը։ Եվրոպական ֆինանսական ինստիտուտներից պարտքով վերցված ֆինանսավորման պակասը կարող է վնասել տնտեսության աճն ու անցանկալի կերպով նվազեցնել գնաճը, նշել է ֆինանսիստը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԵԿԲ–ում պատրաստ են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գնանկման դեմ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

17.05.2013 20:38

ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը ենթադրում է, որ Գերմանիայի տնտեսության աճը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում ավելի զգալի կլինի` 2013թ.–ի առաջին եռամսյակի համեմատ։ «Իմ կարծիքով` մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ընթացիկ եռամսյակը գերմանական տնտեսության համար ավելի հաջող կլինի, քան նախորդը»,– Բեռլինում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Ասմուսենը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ–ն հավատում է 2013թ.–ի երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության կայունացմանը

02.05.2013 20:12

ԵԿԲ–ն հավատում է 2013թ.–ի երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության կայունացմանը

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) նախկինի պես տարվա երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության իրավիճակի բարելավման հույս ունի, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԵԿԲ–ն հավատում է 2013թ.–ի երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության կայունացմանը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լագարդ. ԵԿԲ–ն պետք է մեղմի դրամավարկային քաղաքականությունը

19.04.2013 13:02

Լագարդ. ԵԿԲ–ն պետք է մեղմի դրամավարկային քաղաքականությունը

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կարծում է, որ եվրագոտում անհրաժեշտ է մեղմել դրամավարկային քաղաքականությունը, գրում է banki.ru–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Լագարդ. ԵԿԲ–ն պետք է մեղմի դրամավարկային քաղաքականությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Մ. Դրագի. «ԵԿԲ–ն չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները»

16.04.2013 14:50

Մ. Դրագի. «ԵԿԲ–ն չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները»

Եվրոպական կենտրոնական բանկը չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները։ Նման հայտարարություն է արել ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters գործակալությանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Մ. Դրագի. «ԵԿԲ–ն չի կարող լուծել եվրագոտու ճգնաժամի հիմքում առկա կառուցվածքային խնդիրները»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Ասմուսեն. «Դրամական քաղաքականությունը չի կարող լուծել եվրագոտու բոլոր խնդիրները»

11.04.2013 14:05

ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Ասմուսեն. «Դրամական քաղաքականությունը չի կարող լուծել եվրագոտու բոլոր խնդիրները»

Դրամական քաղաքականությունը չի կարող լուծել եվրագոտու բոլոր խնդիրները։ Գերմանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Ասմուսեն. «Դրամական քաղաքականությունը չի կարող լուծել եվրագոտու բոլոր խնդիրները»

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ–ն ռեկորդային ցածր մակարդակում է պահպանել բազային տոկոսադրույքը` տարեկան 0,75%

04.04.2013 19:08

ԵԿԲ–ն ռեկորդային ցածր մակարդակում է պահպանել բազային տոկոսադրույքը` տարեկան 0,75%

Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարիչների խորհուրդը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում կայացրեց բազային տոկոսադրույքը պահպանել ռեկորդային ցածր մակարդակում` տարեկան 0,75%, հետևում է կարգավորիչի հաղորդագրությունից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԵԿԲ–ն ռեկորդային ցածր մակարդակում է պահպանել բազային տոկոսադրույքը` տարեկան 0,75%

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «եռյակը» (ԵՄ–ԵԿԲ–ԱՄՀ) մերժել է Կիպրոսի` «համերաշխության հիմնադրամ» ստեղծելու ծրագիրը

22.03.2013 19:57

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «եռյակը» (ԵՄ–ԵԿԲ–ԱՄՀ) մերժել է Կիպրոսի` «համերաշխության հիմնադրամ» ստեղծելու ծրագիրը

Կիպրոսի պոտենցիալ միջազգային վարկատուների «եռյակը» (Եվրամիություն–Եվրոպական կենտրոնական բանկ–Արժույթի միջազգային հիմնադրամ), ըստ ոչ պաշտոնական տվյալների, մերժել է կիպրոսյան իշխանությունների` Համերաշխության ներդրումային հիմնադրամ ստեղծելու ծրագիրը, որը ապահովված կլիներ կենսաթոշակային պահուստներով և բնական գազի արդյունահանումից ստացված եկամուտներով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ըստ ոչ պաշտոնական տվյալների, «եռյակը» (ԵՄ–ԵԿԲ–ԱՄՀ) մերժել է Կիպրոսի` «համերաշխության հիմնադրամ» ստեղծելու ծրագիրը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ–ն կրկին հրաժարվել է փոխել զեղչման դրույքը

08.02.2013 10:19

ԵԿԲ–ն կրկին հրաժարվել է փոխել զեղչման դրույքը

Եվրոպական կենտրոնական բանկը զեղչման դրույքն անփոփոխ է թողել` 0,75%, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Նման որոշման վերաբերյալ կանխատեսումներ էին արել նաև շատ վերլուծաբաններ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԵԿԲ–ն կրկին հրաժարվել է փոխել զեղչման դրույքը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.05.2024