ԵԿԲ–ն հավատում է 2013թ.–ի երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության կայունացմանը

02.05.2013 20:12
ԵԿԲ–ն հավատում է 2013թ.–ի երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության կայունացմանը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) նախկինի պես տարվա երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության իրավիճակի բարելավման հույս ունի, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

«Եվրագոտու տնտեսությունը պետք է կայունանա և սկսի վերականգնվել տարվա երկրորդ կեսից»,– հինգշաբթի ասուլիսի ժամանակ ասել է կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագին։

Մարտին Եվրոստատը տեղեկացրել էր, որ եվրագոտու ՀՆԱ–ն 2012թ.–ի չորրորդ եռամսյակում, ըստ երկրորդ գնահատականի, նվազել է տարեկան կտրվածքով 0,9 տոկոսով։ ԵԿԲ–ն նախկինում տեղեկացրել էր, որ եվրագոտու տնտեսության 0,1–0,9 տոկոսանով կրճատում է ենթադրում 2013թ.–ին։ 2014թ.–ին 0–2 տոկոսանոց միջակայք է դրված, այն դեպքում, երբ նախկինում այն կազմում էր 0,2–2,2 տոկոս։

Միաժամանակ ԵԿԲ–ն միջնաժամկետ հեռանկարում 2 տոկոսից ցածր գնաճի հաստատման հույս ունի, ինչը համապատասխանում է գնային կայունությամբ կարգավորիչի նպատակին։

«Գնային կայունությունը պետք է մնա միջնաժամկետ հեռանկարում գնային կայունության հորիզոնում»,– ասել է ԵԿԲ ղեկավարը։
ԵԿԲ–ի համար գնային կայունությունը չափով փոքր, սակայն 2 տոկոսին մոտ գնաճ է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև