ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Ասմուսեն. «Դրամական քաղաքականությունը չի կարող լուծել եվրագոտու բոլոր խնդիրները»

11.04.2013 14:05
ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Ասմուսեն. «Դրամական քաղաքականությունը չի կարող լուծել եվրագոտու բոլոր խնդիրները»

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Դրամական քաղաքականությունը չի կարող լուծել եվրագոտու բոլոր խնդիրները։ Գերմանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը։

«Մենք չենք կարող փոխարինել երկրի կառավարությանը, մենք չենք կարող մեզ վրա վերցնել բյուջետային միջոցների ծախսերի վերահսկողության գործառույթները, մենք չենք կարող տնտեսության մրցունակություն ապահովել կամ զբաղվել տեղական բանկերի առողջացման գործընթացով»,– Ասմուսենի խոսքն է ներկայացնում РБК–ն։

Ըստ նրա, բոլոր հիմնական քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել պարտքային ճգնաժամը հաղթահարելու համար, իշխանության ձեռնահասության շրջանակում է, և հատկապես իշխանությունը պետք է դրանցով զբաղվի։ «Այդ խնդիրների լուծումը ԵԿԲ–ի ուսերին դնելու փորձերն աննպատակահարմար են»,– Ասմուսենի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը։

Նշենք, որ պարտքային ճգնաժամից առաջացած խնդիրների լուծման հարցերում ԵԿԲ–ի մասնակցության մասնաբաժնի վերաբերյալ բանավեճերն ընթանում են արդեն մի քանի տարի։ Այդ ընթացքում առանձին եվրոպացի քաղաքական գործիչներ ԵԿԲ–ին հորդորում են առավել ակտիվ գործողությունների անցնել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև