Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2011թ.-ին թողարկած հուշադրամները մրցանակների են արժանացել

02.07.2012 16:57
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2011թ.-ին թողարկած հուշադրամները մրցանակների են արժանացել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 14-ին Մոսկվայում (ՌԴ) կայացած «Դրամների համաստեղություն – 2012» հուշադրամների 6-րդ միջազգային մրցույթին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2011 թ. թողարկած «Հայաստանի խաչքարերը» արծաթե հուշադրամների շարքը և «Արտաշատի հիմնադրման 2200-ամյակ» ոսկե հուշադրամը արժանացել են մրցանակների:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, «Հայաստանի խաչքարերը» արժանացել է 2-րդ տեղի մրցանակի «Տարվա հավաքածու» անվանակարգում, «Արտաշատի հիմնադրման 2200-ամյակ» հուշադրամը` 3-րդ տեղի մրցանակի «Տարվա հուշադրամ» անվանակարգում:

«Դրամների համաստեղություն – 2012» հուշադրամների միջազգային մրցույթը անցկացվում է 2007 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի:

2012 թ. մրցույթին մասնակցել է 42 կազմակերպություն 29 երկրից (ազգային բանկեր, դրամահատարաններ և մատակարար կազմակերպություններ): Մասնակիցների կազմում եղել են Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Բուլղարիայի, Ղրղըզստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի, Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերը, Ավստրալիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Անդորայի, Լեհաստանի, Սինգապուրի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Սանկտ-Պետերբուրգի և Մոսկվայի դրամահատարանները:

Մասնակցել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Coin Invest Trust (Լիխտենշտեյն), Emporium Hamburg (Գերմանիա), NumisCollect (Նիդեռլանդներ), PAMP, International Coin House (Շվեյցարիա), Treasures of Oz (Ավստրալիա) կազմակերպությունները և այլն:

Մրցույթին ներկայացված էր 2011 թ. թողարկման ավելի քան 250 հուշադրամ և 28 հուշադրամների հավաքածու: Այս ցուցանիշը համարվում է ռեկորդային «Դրամների համաստեղություն» հուշադրամների միջազգային մրցույթի ողջ պատմության մեջ:

Հաղթողներին որոշել է ժյուրին, որի կազմում էին թվով 40 փորձագետներ համաշխարհային հայտնի թանգարաններից և աճուրդի տներից, հուշադրամներ մատակարարող ընկերություններից, դրամագիտական ասոցիացիաներից և մասնագիտացված հրատարակչություններից:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև