Հայաստանի բանկային համակարգը կայուն է. USAID փորձագետ

02.07.2012 13:21
Հայաստանի բանկային համակարգը կայուն է. USAID փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգը կայուն է, կարծում է ավագ բանկային խորհրդական, USAID փորձագետ Սքոթ Կոլհաունը (Scott Calhoun):
«Կարծում եմ, որ Հայաստանի Կենտրոնական բանկը շատ լուրջ կարգավորիչ է, որը կայուն ստանդարտներ է հաստատել բանկերի համար՝ կապիտալի, ռիսկի աստիճանի ցուցանիշի (risk rates) և ռեզերվների տեսակետից»,- ասաց Կոլհաունը «ԱՌԿԱ» գործակալությանը:
Նրա խոսքերով՝ աշխարհն այսօր մտահոգված է տեսականորեն հնարավոր տնտեսական ցնցումների պայմաններում ֆինանսական կայունության ապահովման հարցով, մասնավորապես, կապված Եվրոպայի իրավիճակի հետ: Սակայն համաշխարհային գործընթացներում Հայաստանի թույլ ներգրավվածությունը թույլ է տալիս հուսալ, որ այդ բացասական երևույթները Եվրոպայից չեն գա Հյաստան: «Եվրոպայից ֆինանսական անկայությության անցման պոտենցիալ հնարավորությունը Հայաստան մեծ չէ»,- ասաց փորձագետը:
Միաժամանակ Կոլհաունը նշեց, որ Հայաստանի շատ փոքր ու միջին ընկերությունների համար դժվարացել է վարկերի և ֆինանսական միջոցների ստացման հասանելիությունը:
«Իրականում դրանք զարգացող շուկայի մի մասն են, և մինչև տարեվերջ USAID-ն այդ իրավիճակի շտկմանն ուղղված ծրագիր կներկայացնի, մասնավորապես, ծրագիրը կնպաստի Երևանի սահմաններից դուրս քաղաքացիներին և փոքր ընկերություններին ֆինանսական միջոցների ստացմանը»,- նշեց USAID փորձագետը:--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև