Հայաստանի բնակչության ընդամենը 17% է օգտվում ֆինանսական ծառայություններից. ՀԲ հետազոտություն

02.07.2012 18:34
Հայաստանի բնակչության ընդամենը 17% է օգտվում ֆինանսական ծառայություններից. ՀԲ հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչության 17% է օգտվում ֆինանսական ծառայություններից, հայտնեց Համաշխարհային բանկի Ֆինանսական գրագիտության ու սպառողների շահերի պաշտպանության գլոբալ ծրագրերի ղեկավար Սյուզան Ռութլեջը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության ընդամենը 17 տոկոսն է օգտվում ֆինանսական ծառայություններից, մյուսները ֆինանսական համակարգից դուրս են գտնվում: Երբ մենք հարցնում էինք մարդկանց, թե որն է դրա պատճառը, մեծ մասը պաստախանում էր՝ վստահության բացակայությունը: Այս զեկույցում մենք փորձել ենք այդ խնդիրը լուծելու ուղիներ առաջարկել»,- ասաց նա:
Ռութլեջի խոսքով՝ ՀԲ-ն մշակել է մի շարք առաջարկություններ՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

«Սպառողների համար ֆինանսական տեղեկությունը պետք պարզ ու հասկանալի լինի, որը թույլ կտա ընտրել առավել շահավետ ծառայությունները: Պետք է պահանջել կազմակերպություններից հստակ տեղեկություն տրամադրել և սպառողներին մոլորության մեջ չգցել»,-նշեց նա:

Միաժամանակ, ըստ Ռութլեջի, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը հասել է էական հաջողությունների ֆինանսական հաշտարարի գրասենյակ ստեղծելուց հետո, սակայն քաղաքացիների դիմումների քանակը կարող էր ավելի շատ լինել:

«Ամենախնդրահարույց և կարևորը հարցը շարունակում է մնալ բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության խնդիրը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվում է այդ խնդրով»,- ավելացրեց նա:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն իր հերթին նշեց, որ ԿԲ-ն նշանակություն տալով սպառողների իրավունքների պաշտպանությանը ֆինանսական ոլորտում՝ դեռ 2007 թվականին մի շարք միջոցառումներ էր իրականացրել, որոնք ուղղված էին այդ նպատակներին:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև