Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու հավանականությունը մեծացել է 90%-ով, կարծում է Citigroup-ը

26.07.2012 16:40
Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու հավանականությունը մեծացել է 90%-ով, կարծում է Citigroup-ը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու հավանականությունն աճել է 90 տոկոսով, կարծում է Citigroup-ի գլխավոր տնտեսագետ Ուիլյամ Բույտերը, հաղորդում է Газета.Ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։ Դա կարող է տեղի ունենալ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում, սակայն ավելի հավանական է՝ «առաջիկա երկու-երեք եռամսյակում»։ Բանկը որպես դուրս գալու առավել հավանական ամսաթիվ է նշում 2013թ.-ի հունվարի 1-ը, ինչը հստակ տեղեկություն չէ։

Նախկինում Citi-ի կանխատեսումներում  արժութային միությունից Հունաստանի դուրս գալու հավանականությունը գնահատվել էր 50-75 տոկոս։

«Ըստ մեր բազային սցենարի, տնտեսության թուլացումը և Եվրոպայի շրջագծով ֆինանսական շուկաների նվազումը շարունակվում են՝ եվրագոտում ռեցեսիայի վերսկսում սադրելով, որը կտևի մինչև ընթացիկ տարեվերջ և հաջորդ տարի»,- նախազգուշացնում է Citi-ին։
Բույտերը կանխատեսում է նաև, որ Իսպանիան և Իտալիան դեռ մինչև 2012թ.-ի վերջ ֆինանսական օգնություն կխնդրեն վարկատուների եռյակից։

Իսպանիան դեռ հույս ունի բանկերի վերակապիտալիզացիայի համար գումար ստանալ՝ շրջանցելով տնտեսության «փրկության» լիակատար ընթացակարգը։

Երկուշաբթի Հունաստանի՝ եվրագոտուց դուրս գալու բարձր հավանականության մասին գրել է Moody’s գործակալությունը։ Երեքշաբթի օրվանից Աթենքում են գտնվում վարկատուների եռյակի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, ովքեր փորձում են որոշել, թե արդյո՞ք պետությունը կատարում է բյուջեի և պետական պարտքի պակասուրդի կրճատման պայմանները,  համաձայնեցված ո՞ր քայլերն են արդեն կատարվել։

Դեռ նախքան ստուգումները եռյակն ուներ 200 կետից բաղկացած ժամանակացույցի խախտումների ու բաղթողումների մի ցուցակ։ Պաշտոնյաները խոստովանում էին, որ իրենց համար արդեն պարզ է, որ Հունաստանին չի հաջողվի հասնել նպատակադրված ցուցանիշներին։ Պահանջները չկատարելը կարող է ազդել ֆինանսական օգնություն հատկացնելու դադարեցման վրա, ինչը Հունաստանին անվճարունակ կդարձնի արդեն սեպտեմբերին։

«Եթե Հունաստանը չկատարի պայմանները, ապա վճարումներ այլևս չեն լինի»,- նախազգուշացրել է Գերմանիայի փոխկանցլեր Ֆիլիպ Ռյոսլերը։

«Ավելի ու ավելի շատ է դիտարկվում Հունաստանի՝ եվրագոտուց դուրս գալու սցենարը, թեև առաջնահերթ է մնում գործը դրան չհասցնելը, -հունական հարցի քննարկման մանրամասնություններին ծանոթ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը մեջբերում է The Wall Street Journal-ը։ -Սակայն այժմ այն զգացողությունն է, որ դա իսկապես Հունաստանի վերջին հնարավորությունն է»։

Ըստ աղբյուրի, եռյակի առաջին գնահատականներն «իսկապես հիասթափեցնող» էին։ Ստուգումների վերջնական արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև