23.04.2015 12:36
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սյուզան Ռեյսը Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոսա Կոտզիասին հորդորել է համաձայնագիր մշակել ԵՄ–ի և ԱՄՀ–ի վարկատուների հետ, որպեսզի Հունաստանը մնա եվրագոտում, հայտնում է Սպիտակ տունը` ներկայացնելով Ռեյսի և Կոտզիասի վաշինգտոնյան հանդիպման արդյունքները, գրում է Ֆրայմը։
«Ռեյսը հորդորել է նախարարին սերտորեն համագործակցել ԵՄ–ի և ԱՄՀ–ի գործընկների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի բարեփոխումների հստակ փաթեթի շուրջ, ինչը Հունաստանին թույլ կտա եվրագոտու տարածքում տնտեսական աճի առաջանցիկ ուղի սկսել»,– ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հունաստանի իշխանությունները վարկատուների` ԵՄ–ի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններ են վարում օգնության ծրագրի ավարտի շուրջ։ ԱՅնուհետև Հունաստանը մտադիր է բանակցություններ սկսել պարտքի կառուցվածքը փոխելու շուրջ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: